Դեպի վեր
Նորություններ

18.09.2018

Լևոն Մելիքյանը նշանակվեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ


 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել Լևոն Մելիքյանին։

 38-ամյա Լևոն Ռուբենի Մելիքյանը ճարտարապետության մագիստրոս է՝ մասնագիտական և ՏՏ ոլորտում աշխատանքի բազմամյա փորձով։ Զբաղվել է բնակելի, հասարակական, վարչական կառույցների նախագծումով, քաղաքաշինական նշանակության օբյեկտների ինֆորմացիոն-հաշվարկային մոդելավորմամբ, հեղինակային և աշխատանքային փաստաթղթերի վերահսկողությամբ, նախագծային խմբի կառավարումով, աշխատանքային գծագրերի (CAD) և մոդելների (BIM, 3D) վերահսկումով, համակարգչային գծագրական և հաշվարկային, ինչպես նաև համակարգչային ուսումնական հավելվածների ծրագրավորմամբ և այլն։

 2003-2005 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։

 Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին և ֆրանսերենին։

 Ամուսնացած է։