Դեպի վեր
Նորություններ

19.09.2018

Կառուցվածքային փոփոխություն՝ Կադաստրի կոմիտեում


 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է վարչապետի 2018թ. հունիսի 11-ի որոշման փոփոխությունները և լրացումները, ըստ որոնց, փոփոխություն է կատարվում ՀՀ անշարժ գույքի կադաստրի Կոմիտեի կառուցվածքում նույնպես։

 Այսպես՝ Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից մեկը՝ վերահսկողության վարչությունը, բաժանվում է, ստեղծվում են երկու առանձին վարչություններ՝ ներքին վերահսկողության և սպասարկման մեթոդաբանության ու համակարգման։

 Նույն որոշմամբ, Կոմիտեի անգլերեն պաշտոնական անվանումն այսպիսին է՝ Real Estate Cadastre Committee of the Republic of Armenia։

 

         Լուսանկարի հեղինակ՝ Նարեկ Ալեքսանյան, © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե