Դեպի վեր
Նորություններ

27.09.2018

Սասուն Կիրակոսյանը նշանակվեց Կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության պետ


 Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով Սասուն Կիրակոսյանը նշանակվեց ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության պետ:

 

 Սասուն Կիրակոսյանն ավարտել է Հայկական մանկավարժական և Երևանի ժողտնտեսության ինստիտուտները, 1991-94թթ. աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, 1994-96թթ.՝ Արարատյան տարածաշրջանային մաքսատանը, իսկ 1996-2000 թթ.՝ Երևանի քաղաքապետարանում: Կադաստրի համակարգում է 2000 թվականից։ Մինչ այս նշանակումը զբաղեցրել է Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնը: