Դեպի վեր
Նորություններ

28.09.2018

Քննությանը մասնակցեց ինը դիմորդ, վկայական կստանան երկուսը


 Հողաշինարարի, գեոդեզիստի և չափագրողի որակավորման այսօրվա քննության արդյունքում համապատասխան վկայական կստանան Աշոտ Ոսկանյանը և Տիգրան Գալստյանը։ Ստացվել էր 12 դիմում, 3 դիմորդ քննության չէր ներկայացել։

 

 Քննության երկու փուլերն էլ, ինչպես կարգն է, անցկացվեցին համակարգչային եղանակով, «հանձնելը» կամ «կտրվելը» նույնպես որոշեց համակարգիչը։ Վկայականները կտրվեն 3 օրից, անժամկետ են և այս աշխատանքը միայն Հայաստանի տարածքում իրականացնելու իրավունք են շնորհում։

 

 

 Չափագրման, հողաշինարարության և գեոդեզիայի որակավորման հանձնաժողովի նախագահ, Կադաստրի կոմիտեի իրավաբանական վարչության պետ Սամվել Մնացականյանի ասելով, վկայականը միայն Հայաստանում է ճանաչվում, քանի որ համապատասխան երկկողմ պայմանագրեր չկան։ Կանոնադրությունը չի բացառում այլ երկրների քաղաքացիների մասնակցությունը որակավորման քննություններին.

 «Ամեն դեպքում, քննության լեզուն Հայաստանի պետական լեզուն է։ Բացի այդ, հայերենի իմացությունը շատ կարևոր է նաև այդ ոլորտում աշխատելիս»։