Դեպի վեր
Նորություններ

02.10.2018

«Նոր կադաստրի» տարբերանշանի մրցույթի համար ստացվել է 8 փաթեթ


Ավարտվեց «Նոր կադաստրի» տարբերանշանի մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը։ Ստացել ենք 8 փաթեթ՝ աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես Երևանից, Գյումրիից և Հարավային Աֆրիկայից։

 

Ժյուրին առաջիկա օրերին կամփոփի արդյունքները, և ինչպես նախապես հայտարարված էր, դրանք կհրապարակվեն մինչև հոկտեմբերի 20-ը։ «Ամենանորարար տարբերակ», «Իրատեսական տարբերակ» և «Խրախուսական մրցանակ (ներ)» անվանակարգերում հաղթողները կստանան 150 հազարական դրամ մրցանակ (ներառյալ հարկերը)։

 

Մրցույթի նպատակը Կոմիտեի դերի վերաիմաստավորումն է՝ որպես քաղաքացիների սեփականության իրավունքը փաստագրող համակարգ։ Նշանակետը «Նոր Կադաստր» մտահղացման իրագործումն է, որով մինչև 2022 թվականը պետք է ստեղծվի կոռուպցիոն ռիսկերից զերծ, «առցանց, ինքնաշխատ, անթուղթ» համակարգ։