Դեպի վեր
Նորություններ

03.10.2018

Կադաստրի համակարգում առաջիկա 5 տարիների անելիքը


 ՀՀ անշարժ գույքի կադաստրի հնգամյա ծրագրի գլխավոր թիրախներից է առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ստեղծումը, տեղեկատվության տրամադրման գործընթացի արագացումը և դյուրացումը:  

 Սա ենթադրում է՝

1. տեղեկատվական նոր փաթեթների մշակում,

2. տեղեկատվության որոնման առցանց գործող տարածական հարթակի ստեղծում,

3.դիմումատուների համար տեղեկատվության ձեռքբերման ընթացակարգի էական պարզեցում, կադաստր վարող մարմին անձամբ չայցելելով տեղեկատվություն  ստանալու հնարավորություն,

4. առցանց տրամադրվող տեղեկությունների տեսակների ընդլայնում (պայմանագրային գներ, միասնական տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ և այլն),

5.պետական մարմիններին առցանց տրամադրվող տեղեկատվության ծավալի ընդլայնում՝ ընդհուպ մինչև թղթային տարբերակով տեղեկատվության տրամադրման դիմումների բացառում,

6. համակարգի կառուցվածքային բարեփոխումներ և աշխատանքների կազմակերպման օպտիմալացում,

 Սա, իհարկե, ամբողջը չէ։ Ծրագիրը հաստատվելուց հետո կտեղադրվի Կադաստրի կոմիտեի պաշտոնական այս կայքէջի համապատասխան բաժնում.