Դեպի վեր
Նորություններ

06.10.2018

Կադաստրի կոմիտեն Պրահայում կմասնակցի «Եվրոգեոգրաֆիկսի» համաժողովին


ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն՝ ի դեմս ղեկավար Սարհատ Պետրոսյանի և միջազգային կապերի բաժնի պետ Գոհարինե Ավետյանի, հոկտեմբերի 7-ից 10-ը Պրահայում կմասնակցի «Եվրոգեոգրաֆիկսի» գլխավոր համաժողովին։

Ընթացիկ խնդիրների քննարկումից զատ, օրակարգում են նաև կազմակերպության նախագահի ընտրությունը, 2019թ. ծրագրի և բյուջեի հաստատումը։

 

 

 

 

46 անդամ երկիր ունեցող «Եվրոգեոգրաֆիկսը» (Eurogeographics) միավորում է Եվրոպայի երկրների կադաստրային, քարտեզագրական, հողաչափական 63 կառույցներ։ Հայաստանի Կադաստրի կոմիտեն «Եվրոգրաֆիկսի» լիիրավ անդամ է։

 

Համաժողովը կարևոր հարթակ է նոր լուծումների ծանոթանալու, նոր կապեր հաստատելու և փորձի փոխանակման համար: