Դեպի վեր
Նորություններ

08.10.2018

Պրահա. «Եվրոգեոգրաֆիկսի» պաշտոնական բացում և աշխատանքային հանդիպումներ


 «Եվրոգեոգրաֆիկսի» գլխավոր համաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն՝ ի դեմս ղեկավար Սարհատ Պետրոսյանի և միջազգային կապերի բաժնի պետ Գոհարինե Ավետյանի, հոկտեմբերի 8-ին բացվեց Պրահայում։

  Քննարկման հիմնական թեմաներն են՝ վստահելի տվյալների տրամադրումը, էլեկտրոնային կառավարման համակարգում երկրատեղեկատվական քարտեզագրական տվյալների ընդգրկման միջազգային փորձը( Դանիա, Կիպրոս), կադաստրի ոլորտում բլոկչեյների կիրառման հեռանկարները:

 

 

Հայաստանի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել «Եվրոգեոգրաֆիկսի» նախագահ Ինգրիդ Վանդե Բերգեի, ինչպես նաև Իռլանդիայի, Վրաստանի, Շվեդիայի... կադաստրի և գեոդեզիայի ոլորտների պատասխանատու մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

 46 անդամ երկիր ունեցող «Եվրոգեոգրաֆիկսը» (Eurogeographics) միավորում է Եվրոպայի երկրների կադաստրային, քարտեզագրական, հողաչափական 63 կառույցներ։ Հայաստանի Կադաստրի կոմիտեն «Եվրոգրաֆիկսի» լիիրավ անդամ է։

Համաժողովը կարևոր հարթակ է նոր լուծումների ծանոթանալու, նոր կապեր հաստատելու և փորձի փոխանակման համար: