Դեպի վեր
Նորություններ

09.10.2018

Առաջին անգամ ընտրությամբ ձևավորված հանձնաժողովի առաջին նիստը


 Սեպտեմբերի 14-ի աննախադեպ ընտրությունից հետո, երբ անշարժ գույքի շուկայի որակավորված գնահատողներն իրենք ընտրեցին իրենց մասնագիտական հանձնաժողովի 5 անդամներին, այսօր տեղի ունեցավ նրա առաջին նիստը։ 

 Մասնագիտական հանձնաժողովը վերահսկում է անշարժ գույքի գնահատման որակավորում ունեցողների գործունեությունը։

Հանձնաժողովի նախագահը Կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանն է, քարտուղարը՝ բաժնի պետ Հակոբ Հովհաննիսյանը։

ՀՀ տարածքում անշարժ գույքի գնահատման մասնագիտական հանձնաժողովի ընտրված, ապա և Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով հաստատված 5 անդամներն են՝ Գագիկ Ասրյանը, Մհեր Ղազարյանը, Արտյոմ Պրիբիլսկին, Տիգրան Գրիգորյանը և Վահրամ Սաֆարյանը։

 

 

 «Այս հանձնաժողովի անդամներին մեր պատմության մեջ առաջին անգամ դուք ինքերդ ընտրեցիք, ինչը մի կողմից մեծ պատասխանատվություն է՝ արդարացնել գնահատողների սպասումները, մյուս կողմից դեպի ոլորտի ինքնակարգավորում տանող առաջին քայլն է»,- այսօրվա նիստը բացելով, Արման Պետրոսյանը նաև հիշեցրեց, որ ոլորտն ինքնակարգավորման տանող օրենսդրական փոփոխություները նախապատրաստման ընթացքում են։

 Աշխատանքային համատեղ խնդիրների շարքում Պետրոսյանը նշեց, որ գնահատողների կոնկրետ գործեր ուսումնասիրելու ժամանակ շատ կարևոր է խախտումներն արձանագրելուց բացի, կարծիք տալ՝ իրատեսակա՞ն է եղել, թե ոչ անշարժ գույքի գնահատված արժեքը։

  

 

Հանձնաժողովի անդամ Գագիկ Ասրյանն առաջարկեց օբյեկտիվ աշխատելու համար թարմացնել անշարժ գույքի գնահատման մեթոդաբանության, չափորոշիչների,գործակիցների միասնական մոտեցումները։ Պետրոսյանն ընդունելի համարեց՝ առաջարկելով այդ խնդրով դիմել Քաղաքաշինության կոմիտեին, իսկ իրավական փոփոխությունները նախապատրաստող աշխատանքային խմբում քննարկել, թե որքանով են այդ մոտեցումներն արտացոլելի նաև ոլորտը կարգավորող իրավական ակտերում։