Դեպի վեր
Նորություններ

00.00.0000

«Նոր Կադաստրի» տարբերանշանի մրցույթում հաղթող ճանաչվեց «Բրեյնդ» ընկերության ներկայացրած լուծումը


 Կադաստրի կոմիտեի «վերաբրենդավորման» տարբերանշանի ժյուրին երկար քննարկումներից հետո ներկայացված 9 տարբերակների մեջ հաղթող ճանաչեց «Բրեյնդ» (Braind) ընկերության լուծումը։ Կոմիտեն կշարունակի աշխատել հաղթած թիմի հետ՝ մշակելու ողջ փաթեթը։

 Ժյուրի կազմում էին` գրաֆիկական դիզայներ Սամվել Փարթամյանը, դիզայներ Վաձ Ղազարյանը, արվեստի պատմաբան, համադրող Վիգեն Գալստյանը , ճարտարապետ, դիզայներ,Կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը, ճարտարապետ, Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:  

 

 

 

 Ժյուրին՝ կատարելով ընտրությունը, հատկապես մատնանշեց, որ.

 «Հաղթած աշխատանքն ամենաշատն է արտացոլում Կադաստրի կոմիտեի զարգացման այժմվա տեսլականը և Նոր Հայաստանում Նոր Կադաստրի առջև դրված խնդիրները. մասնավորապես՝ երկրատարածական համակարգերի ինստիտուցիոնալ զարգացման ուղղությունը: Այն լավագույնս համապատասխանում է Կոմիտեի նոր ոգուն և մեծ ներուժ ունի՝ բավարարելու համակարգի բազմաբնույթ ձևավորման պահանջները, որոնց ականատեսը կլինեք մոտ ապագայում՝ առնչվելով Կոմիտեի առցանց, ինչպես նաև ստորաբաժանումների միջոցով մատուցվող ծառայություններին»։