Դեպի վեր
Նորություններ

24.10.2018

Ստուգում-քննությունը հաղթահարեցին Մամյանը և Բարսեղյանը


 

 

 ՀՀ տարածքում անշարժ գույք գնահատելու իրավունք կստանա ևս երկու մասնագետ։ Սուրեն Մամյանը և Արսեն Բարսեղյանը կհամալրեն Հանրապետության մյուս 76 գնահատողների շարքերը։ Պետտուրքը վճարելուց և Կոմիտեի ղեկավարին դիմելուց հետո 3 օրվա ընթացքում նրանց կհանձնվեն համապատասխան վկայականները։ Այս իրավունքը նրանք նվաճեցին այսօրվա ստուգում-քննության արդյունքով։ Քննությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել 29 մարդ, որից 4-ը «բացակա» ստացավ։

 Քննահարցերն ընտրում և պատասխանները գնահատում է համակարգիչը, որն անցողիկ կամ ավելի միավոր ստացած դիմորդին առաջինն է շնորհավորում։

 Այս քննությունն աննախադեպ 3 գործոններով նշանավորվեց, որոնք գնահատողների ոլորտը դեպի ինքնակարգավորում տանող նոր քաղաքականության բաղկացուցիչներ են։

    


 Նախ, քննությունն ընդունող մարմնի՝ գնահատողների որակավորման ստուգման մասնագիտական 5 հոգանոց հանձնաժողովի 3 անդամներին առաջին անգամ ընտրել են հենց գնահատողները և ոչ թե Կադաստրի կոմիտեի ղեկավարությունը (հանձնաժողովի նախագահը և քարտուղարը Կոմիտեից են)։ Նախկինում քննության հարցաշարերը միանձնյա կազմել է Կոմիտեն։ Այս անգամ հարցաշարերը տրամադրվեցին «ոչ կոմիտեական» անդամներին՝ խմբագրելու, վերանայելու, պարզեցնելու… Նաև աննախադեպ է, որ քննահարցերը նախապես հրապարակվեցին (նախկինում միայն թեմատիկ հարցաշարերն էին հրապարակվում Կոմիտեի կայքէջում)։

 

 

 

 «Ընդհանուր միավորների միջին ցուցանիշն այս անգամ նախորդ ստուգումների ցուցանիշներից բավական բարձր էր։ Այսօր հանձնաժողովում թեթևակի մոնիթորինգ արեցինք ու նաև նկատեցինք, որ, այո′, հարցերը որոշակիորեն պարզեցվել են, նախկինում դրանց բարդությունից դժգոհությունները շատ էին»,- ասաց հանձնաժողովի նախագահ,Կադաստրի կոմիտեի համապատասխան վարչության պետ Հմայակ Հակոբյանը։