Դեպի վեր
Նորություններ

25.10.2018

ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթում հաղթող ճանաչվեց Արամ Ստեփանյանը


 ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրենի մի քանի ժամ տևած մրցույթում այսօր հաղթող ճանաչվեց 37- ամյա Արամ Ստեփանյանը։ Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմել էր 8 թեկնածու։ 

 

 

 Մրցութային հանձնաժողովի կազմում էին Կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը, «Ֆիլհարմոնիկ պրոդյուսերական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նելա Մովսիսյանը։ Հանձնաժողովի քարտուղարը Կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանն էր, նախագահը՝ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

 Արամ Ստեփանյանը մասնագիտութամբ կադաստրի ճարտարագետ է (Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան), տեխնիկական գիտությունների թեկնածու, Շվեդիայի քարտեզագրողների ասոցիացիայի անդամ։ Հրատարակված 8 գիտական աշխատանքների, ուսումնական և մեթոդական ձեռնարկների հեղինակ է։

ՀՀ անշարժ գույքի կադաստրի համակարգում է 2003 թվականից, իսկ այս տարվա սեպտեմբեր ամսից մինչ օրս՝ «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։

 Արամ Ստեփանյանը 2009 թվականին ճանաչվել է նույն ՊՈԱԿ-ի լավագույն աշխատակից, ակնկալիք կա, որ լինելու է նաև լավագույն տնօրեններից։

 Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։