Դեպի վեր
Նորություններ

26.10.2018

Սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ է նշանակվել Դավիթ Ավետիսյանը


 Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով Կոմիտեի սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ է նշանակվել Դավիթ Ավետիսյանը։

 Անշարժ գույքի կադաստրի համակարգում Ավետիսյանն աշխատել է նաև 2011 թվականին՝ որպես գնահատման բաժնի պետ: 2017-ին վերադարձել է համակարգ, զբաղեցրել համակարգված դիտարկումների բաժնի պետի պաշտոնը:

 Մինչ այս նշանակումը Կոմիտեի միջազգային կապերի բաժնի պետն էր:

 Ավետիսյանն աշխատել է նաև Զարգացման Հայկական բանկում, Գետամեջի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայում, ֆինանսների նախարարությունում, Էյչ Էս Բի ՍԻ Հայաստան բանկում:

 Ամուսնացած չէ: