Դեպի վեր
Նորություններ

01.11.2018

Տարվա երրորդ եռամսյակում գործարքների աճ է գրանցվել


 Ամբողջ Հանրապետությունում այս տարվա երրորդ եռամսյակում գրանցվել է 40 հազար գործարք։ 2018 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հանրապետությունում գործարքներն աճել են 9.4 %-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 0.2 %-ով: Տարեկան համեմատության մեջ ևս աճն ակնհայտ է, չնայած 2018թ. սեպտեմբեր ամսին նկատվել է գործարքների նվազում՝ հասկանալի օբյեկտիվ պատճառներով։

 Երևանում բնակելի շենքերի բնակարանների 1 մ քառ. մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2017 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 9.9%-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 2.3%-ով:

 Մյուս քաղաքներում 2018 թվականի երրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ քառ. մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 1.4%-ով:

 

--

Լուսանկարի հեղինակ՝ Նարեկ Ալեքսանյան, © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե