Դեպի վեր
Նորություններ

05.11.2018

Կադաստրի կոմիտեի «Աբովյան» սպասարկման գրասենյակի պետ է նշանակվել Խաչիկ Մարտիրոսյանը


 Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով Կոմիտեի «Աբովյան» սպասարկման գրասենյակի պետ է նշանակվել Խաչիկ Մարտիրոսյանը։

  Մարտիրոսյանը 35 տարեկան է, մասնագիտությամբ՝ հողաշինարար:

 

 

 Աշխատանքային գործունեությունն սկսել է անշարժ գույքի կադաստրի համակարգում՝ 2007 թվականից: Աշխատել է Կոմիտեի կադաստրային գնահատման, այնուհետև՝ վերահսկողության բաժնում:

  Մինչ այս նշանակումը Կոմիտեի վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ էր:

  Ծառայել է ՀՀ զինված ուժերում. պահեստազորի լեյտենանտ է:

 Ամուսնացած չէ: