Դեպի վեր
Նորություններ

14.11.2018

Որպեսզի կադաստրի համակարգում ՏՏ ոլորտը «չկաղա, չհազա ու չփռշտա»


 Կադաստրի կոմիտեի տեղեկատվական կենտրոնը գերարդիական և գերակտիվ դարձնելուն իրենց խորհուրդներով օգնում են Հանրապետության լավագույն մասնագետներն այդ ոլորտում՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, ՏՏ և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը և ՏՏ ոլորտի մասնագետ Վարդան Արզումանյանը ( Մեդիա նախաձեռնությունների կենտրոն)։

 Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ, պետական հիմնարկները միշտ խնդիր են ունենում նման հարցերում, «քանի որ մի քանի սերնդի մշակութային շերտեր են իրար վրա նստած լինում, և շատ հին ծրագրեր, որոնցով ամբողջ Հանրապետությունում կարողանում է ընդամենը մեկ մարդ աշխատել, հարևանության մեջ են ժամանակակից համակարգերի հետ։ Եվ թեկուզ միայն կծիկը քանդելն ու այս ամենը հասկանալն արդեն բարդ, հնէաբանական աշխատանք է։ Իսկ այդ ամենից հետո պետք է մշակել առաջարկներ, և այդ առաջարկները պետք է աշխատող լինեն»։


 

 Վարդան Արզումանյանն ավելացնում է, որ եթե կան խնդիրներ, ապա պետք է դրանք լուծել և վերացնել.

 «Չգիտես ինչու, մեզ համար սովորական է, որ պետական համակարգում ՏՏ ոլորտը կաղում, հազում և փռշտում է: Սակայն մեր ժամանակներում արդյունավետ ՏՏ համակարգը նշանակում է նաև արդյունավետ կառավարում, արդյունավետ աշխատանք և համապատասխան որակի արդյունք: Կնայենք, կլսենք, կշոշափենք, կհոտոտենք...»։

 Դե ինչ, այս ոլորտի մեր երեք գուրուները «փռշտոցներին» ի պատասխան ոչ թե կասեն՝ առողջություն, ու մի կողմ կքաշվեն, այլ հենց «կբուժեն, կառողջացնեն, կջահելացնեն» համակարգը՝ «կանխարգելիչ պատվաստումն» էլ հետը։