Դեպի վեր
Նորություններ

16.11.2018

Երևանի գրասենյակները կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզայինները՝ առանց ընդմիջման


 Անշարժ գույքի կադաստրի Երևանի գրասենյակները (Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ) վաղվանից կաշխատեն առանց հանգստյան օրերի, այսինքն, այցելուներին կսպասարկեն նաև շաբաթ և կիրակի։ Շաբաթ օրը՝ ժամը 9։00-ից 18։00-ն, կիրակի՝ ժամը 9։00-ից 13։00-ն, և ինչպես մյուս բոլոր օրերին՝ առանց ընդմիջման։

 Շաբաթ-կիրակի օրերի համար աշխատողները կվարձատրվեն իրենց դրույքաչափի կրկնապատիկով։

 Իսկ կադաստրի մարզային գրասենյակները երկուշաբթի օրվանից կաշխատեն առանց ընդմիջման։