Դեպի վեր
Նորություններ

22.11.2018

Գնահատողների քննությունից առաջ հրապարակվել են ոչ միայն հարցերը, այլև պատասխանները, ինչն աննախադեպ է


 Անշարժ գույքի գնահատման գործունեության բնագավառում դեկտեմբերի 19-ի որակավորումից առաջ Կադաստրի կոմիտեն հրապարակել է ոչ միայն քննական հարցերը, այլև առաջին անգամ՝ նաև դրանց պատասխանները։

 Նախորդ որակավորումից առաջ էլ առաջին անգամ հրապարակվեց ամբողջական հարցաշարը. նախկինում հրապարակվում էր միայն թեմատիկը։ Իսկ հարցաշարն, ի դեպ, ընդլայնվել է։ Եթե նախորդ անգամ այն ներառում էր մոտ 600 հարց, այժմ՝ ավելացած խնդիրների հաշվին, ավելի քան 750 հարցերից և խնդիրներից է բաղկացած։

 Հարցաշարը կազմել են մասնագիտական որակավորման հանձնաժողովի անդամ, անկախ գնահատողներ Լևոն Կոստանյանը, Արտակ Աբրահամյանը և Արարատ Պապոյանը։ Հաստատել է կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։