Դեպի վեր
Նորություններ

27.11.2018

2018թ. սեպտեմբերի համեմատ անշարժ գույքի գրանցման գործարքները 2018թ. հոկտեմբերին ավելացել են 27,1 %-ով


 2018 թվականի հոկտեմբերին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 հազար 773 գործարք, որը 2018 թվականի սեպտեմբերի համեմատ աճել է 27.1 %-ով, իսկ 2017 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ` 2.9 %-ով:

 

    Երևանում 2018 թվականի հոկտեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի սեպտեմբերի համեմատ աճել են 0.9 %-ով, իսկ 2017 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 10.9 %-ով:

 

 

     Մարզերի քաղաքներում 2018 թվականի հոկտեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի սեպտեմբերի համեմատ աճել են 0.1 %-ով:

--

Լուսանկարում՝ Մեղրի. © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե