Դեպի վեր
Նորություններ

10.12.2018

Միջազգային հետազոտողները միացան մեր նորաստեղծ թիմին. մշակվելու է անշարժ գույքի միասնական գնահատման բանաձևը


 Միջազգային հետազոտողներ Արտաշես Կարապետյանը և Արմեն Առաքելյանը միացան ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Տարածագնահատման գոտիների մշակման հետազոտական խմբին (ղեկավար՝ Գագիկ Ասրյան)։

 Արտաշես Կարապետյանը Տնտեսական և առևտրային գիտությունների Եվրոպական բարձրագույն բիզնես դպրոցի (ESSEC, Ֆրանսիա) պրոֆեսոր է, հետազոտում է Եվրոպական անշարժ գույքի շուկաները ( ավելի քան 5 տարի՝ Նորվեգիայի և Շվեդիայի շուկաները)։ Երևանի պետհամալսարանից հետո համալսարանական կրթություն է ստացել Բուդապեշտում, Բարսելոնում, Ցյուրիխում և Հարվարդի համալսարանում։ Մինչև Փարիզ տեղափոխվելն աշխատել է Նորվեգիայի Կենտրոնական բանկում և Նորվեգիայի բիզնես դպրոցում (BI Norwegian Business School)։

 Արմեն Առաքելյանը տնտեսագետ-ֆինանսիստ է, որը որպես հետազոտող աշխատում է Իսպանիայի Կենտրոնական բանկում, ավելի վաղ՝ Իսպանիայի անվտանգության և շուկաների վարչությունում։ Դասավանդել է Մադրիդի Կարլոս 3-րդ համալսարանում, Իսպանիայի ֆինանսական հետազոտությունների համալսարանական քոլեջում (CUNEF, պրոֆեսոր), իսկ որպես հրավիրյալ դասախոս՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Դոկտորական թեզը պաշտպանել է Կարլոս 3-րդ համալսարանում։ Ավարտել է Մոսկվայի պետական, ապա նաև՝ Բուդապեշտի կենտրոնական եվրոպական համալսարանը։

 ՀՀ կառավարության հանձնարարությամբ թիմը մշակելու է նաև անշարժ գույքի միասնական գնահատման բանաձևը, որը խիստ կարևոր հաշվարկ է գույքահարկի չափագոյացման համար։