Դեպի վեր
Նորություններ

13.12.2018

Նորաստեղծ թիմը «քարտեզագրելու» է Հայաստանում անշարժ գույքի գոտիները


 Տարածագնահատման գոտիների մշակման հետազոտական նորաստեղծ խումբը Գագիկ Ասրյանի ղեկավարությամբ և միջազգային 2 փորձագետների խորհրդատվությամբ «քարտեզագրելու է» Հայաստանում անշարժ գույքի գոտիները, բազային նոր արժեքներ է դուրսբերելու՝ մշակելով գնահատման միասնական մեթոդիկա և բանաձև։ 

 

      Խմբի հետազոտական աշխատանքի հիմնական հանձնարարականները ՀՀ կառավարությունից են։ Ղեկավարը և թիմի անդամներ Վահան Ղազարյանը, Հմայակ Ասրյանն ու Արման Աբրահամյանն անշարժ գույքի որակավորված գնահատողներ են, ղեկավարի օգնականն է Լաուրա Արզումանյանը։

 

 Նախկինում անշարժ գույքի բաղկացուցիչ շենքը և հողամասն առանձին-առանձին են գնահատվել։ Հիմա անշարժ գույքի հարկը հաշվարկելու նպատակով որոշված կադաստրային արժեքն իր մեջ պարունակելու է և′ շինության, և′ հողամասի արժեքները, որոնք այս դեպքում մոտ են լինելու շուկայական աժեքին։