Դեպի վեր
Նորություններ

13.12.2018

«Կենտրոն» գրասենյակում մանրը վերադարձնող «տերմինալ» տեղադրվեց. Հանրապետությունում առաջինը


 Կադաստրի «Կենտրոն» գրասենյակում (Երևան, Մովսես Խորենացու 28) վճարային նոր EasyPay ավտոմատ սարք («տերմինալ») տեղադրվեց երեկ։

 

 Գրասենյակում արդեն իսկ գործող մյուս նույնանման սարքերից այս մեկը տարբերվում է նրանով, որ մանր է վերադարձնում (100, 200 դրամանոց մետաղադրամներ և 1000, 5000, 10 000 դրամանոց թղթադրամներ)։ Այն Հայաստանում առաջին նման «տերմինալն» է։

 

 

 Թեև սարքն առայժմ փորձնական է տեղադրված, բայց գրասենյակի պետ Սեդրակ Սահակյանը վստահեցրեց, որ տեղադրումից մինչ մեր զրույցի պահը՝ այսօր մինչ կեսօր, սարքն անխափան աշխատել է։ 

 

 

 Կադաստրի այլ գրասենյակներում ևս նման սարքեր տեղադրելու մտադրություն կա։ 

--

 Լուսանկարները՝ © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե