Դեպի վեր
Նորություններ

20.12.2018

Նոր շինություն գրանցողներին արտահերթ կսպասարկեն «Շենգավիթ» գրասենյակում


 

 

 Նոր բնակելի շենքը կամ նոր առանձնատունը, հասարակական կամ արտադրական նշանակության նոր շինությունը գրանցողների գործը հեշտացնելու և ժամանակը խնայելու համար Կադաստրի կոմիտեն որոշել է «Շենգավիթ» գրասենյակում, եթե իհարկե առկա են նախագծային փաստաթղթեր, նրանց այսուհետ արտահերթ սպասարկել։

 Գրասենյակ կարող է դիմել ցանկացած անձ՝ անկախ բնակության կամ գույքը գտնվելու վայրից։

Հասցեն՝ Երևան, Մանանդյան 33 (նախկին «Հայէլեկտրո» գործարան տանող փողոցն է), քիչ այն կողմ «Միկա» մարզադաշտն է։

--

 Լուսանկարում՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի «Շենգավիթ» գրասենյակը։