Դեպի վեր
Նորություններ

00.00.0000

Մայրենի լեզվով, արագ, մատչելի և անվճար ծանուցում


 Շարժական կապի բոլոր բաժանորդները, որոնք այս կամ այն ծառայության մատուցման համար դիմել են Կադաստրի կոմիտեի գրասենյակներ, այսուհետ արագ կծանուցվեն իրենց դիմումի պատասխանի պատրաստ լինելու մասին։ Ի դեպ, Կոմիտեի որոշմամբ, հաղորդագրությունը լինելու է միմիայն հայերեն (տե′ս լուսանկարը)։

 Ծանուցումից հետո պատասխանը ստանալու համար կարող եք այցելել Կադաստրի որևէ գրասենյակ: Դիմումի պատասխանին կարելի է ծանոթանալ նաև մուտք գործելով e-cadastre.am կայքէջ: