Դեպի վեր
Նորություններ

24.12.2018

Աշխատանքային վերջին շաբաթում քայլ առ քայլ կմշակվի 2019-ի առաջին եռամսյակի անելիքը (աշխատանքային խորհրդակցություն)


 Կադաստրի կոմիտեում աշխատանքային վերջին շաբաթն, ինչպես նախորդ խորհրդակցությանը նույնպես ասվել էր, նվիրվում է հաջորդ տարվա առաջին եռամսյակի անելիքը քայլ առ քայլ մշակելուն, իհարկե, նաև այս տարի ավարտին հասցնելիք գործերին, եթե դեռ կան այդպիսիք։ Հաջորդ տարի նախատեսված՝ ամբողջ Հայաստանի օդալուսանկարման համար մրցույթը կհայտարարվի այս շաբաթ.

 «Շատ կարևոր հարցերից է, և նախապատրաստական գործը պիտի ամբողջ թափով անենք, որպեսզի, ինչքան հնարավոր է՝ շուտ իրականացվի օդալուսանկարումը»,- այսօրվա խորհրդակցությանն ասաց Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

 


 Անդրադարձ եղավ թիմային աշխատանքի կարևորությանը։ Պետրոսյանը զարմանքը փոխանցեց, որ դեռ կան օրինակներ, երբ «8 վարչությունների պետեր միասին չեն կարողանում մեկ մանր հարցի շուրջ համաձայնության գալ», և դիմում են Կոմիտեի ղեկավարությանը.

 «Սա նշանակում է, որ թիմային աշխատանքի խնդիր ունենք։ Մենք պետք է որպես թիմ շատ ավելի կուռ լինենք, որպեսզի շատ ավելի լավ աշխատենք»։

 

 

 Սարհատ Պետրոսյանը գլխավոր քարտուղարի տեղակալ Գագիկ Եգանյանին հանձնարարեց դիմել համապատասխան մարմիններին՝ Կոմիտեի շենքի առջևում հետիոտնի անցումի մոտ լուսացույց դնելու համար.

 «Եթե պետք է, Կոմիտեն կֆինանսավորի իր միջոցներից. հիմնականում մեր աշխատակիցներն են անցնում բավական բարդ այդ անցումով»։

 

 

    Կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Ստեփանյանը ծանուցեց, որ ՊՈԱԿ-ը Նոր տարին սկսում է նոր տարբերանշանով։ Սարհատ Պետրոսյանն ավելացրեց, որ ՊՈԱԿ-ն իր աշխատանքը, հատկապես չափագրման գործը այնքան պետք է ուժեղացնի, որ ամենատարբեր մրցույթներում և ընդհանրապես գործ պատվիրելու նախապատվությունը տրվի ՊՈԱԿ-ին։

 

 

 

 Խորհրդակցության ավարտին Սարհատ Պետրոսյանն անդրադարձավ Կադաստրի մոտ 900 աշխատակիցների համար շաբաթ օրը հրավիրված տոնական մեծ միջոցառմանը։ Արհմիությանն ամեն ամիս ամբողջ տարում մուծած գումարները Պետրոսյանի նախաձեռնությամբ այս անգամ վերադարձվեցին աշխատակիցներին՝ Նոր տարվա խնջույքի տեսքով.

 «Բոլորի ոգևորությունը շատ հուզիչ էր, հատկապես գրասենյակների և ստորաբաժանումների աշխատակիցներինը, որոնք միշտ անտեսվել են նախկին տոնական միջոցառումներ հրավիրելիս»։

Կոմիտեի ղեկավարն իր ոգևորությունը փոխանցեց, որ ուրախ և ջերմ էին նաև տոնական հավաքի մասնակից երիտասարդները.

 «Շարունակենք այսպես՝ բացառելով այն, ինչը կարող է խաթարել մեր մեծ ընտանիքի բարի համբավը»։