Դեպի վեր
Նորություններ

26.12.2018

Կոմիտեի ղեկավարը թիմին ներկայացրեց միջազգային հետազոտողին


 Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը տեղակալներ Արման Պետրոսյանի և Լևոն Մելիքյանի հետ այսօր «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում էր։  Միջազգային հետազոտող, տնտեսագետ-ֆինանսիստ Արմեն Առաքելյանին (Իսպանիա) նա ներկայացրեց Տարածագնահատման գոտիների մշակման հետազոտական խմբին։ Բացի Առաքելյանից, թիմի հետ աշխատելու է նաև մեկ այլ միջազգային հետազոտող՝ Արտաշես Կարապետյանը (Ֆրանսիա)։

 

 ՀՀ կառավարության հանձնարարությամբ և անշարժ գույքի գնահատող Գագիկ Ասրյանի ղեկավարությամբ՝ տարածագնահատման գոտիների քարտեզագրումից զատ թիմը մշակելու է նաև անշարժ գույքի միասնական գնահատման բանաձևը, որը խիստ կարևոր հաշվարկ է գույքահարկի չափագոյացման համար։