Դեպի վեր
Նորություններ

27.12.2018

Ռեգիստրի գործի դասընթացի մասնակիցներն է′լ ավելի շատ գործնական պարապմունք կուզենային. հարցախույզ


 Ռեգիստրների դասընթացի մասնակիցները կողմ են, որ մեծացվի գործնական պարապմունքների չափաբաժինը. այս մասին վկայում են դասընթացի ավարտին նրանց լրացրած անանուն հարցաթերթերը:


 Փոքրիկ հարցախույզի 24 մասնակիցների ճնշող մեծամասնությունը նշել է, որ դասընթացը համապատասխանել է իր պահանջներին։ «5 բալանոց» սանդղակով դասընթացը գերազանց է գնահատել հարցման մասնակիցների 79 տոկոսը, իսկ դասընթացավարներից Խորեն Գասպարյանն արժանացել է անխտիր բոլորի «գերազանց» գնահատականին, եթե չհաշվենք, որ հարցախույզի մեկ մասնակից նրան գնահատել է «5+»։

 

 Հարցաթերթի «Դիտողություններ և առաջարկություններ» բաժնում 4 անգամ կրկնվում է դասընթացի գործնական մասի չափաբաժինն առավել մեծացնելու առաջարկությունը, չնայած այդ չափաբաժինն այս անգամ բավական մեծ էր։

 

 Ռեգիստրի գործի մասնագիտական ուսուցման դասընթացն սկսվել է նոյեմբերի 19-ին և տևել մեկ ամիս: Ամեն օր աշխատանքից հետո՝ երկու ժամ, իսկ շաբաթ օրերին՝ չորս ժամ: Կոմիտեն «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի Ուսումնամեթոդական կենտրոնում պարբերաբար կազմակերպելու է կադաստրի մասնագետների և համակարգում չաշխատող անձանց վերապատրաստման դասընթացներ: