Դեպի վեր
Նորություններ

11.01.2019

Կոմիտեն 2018-ի համար պետբյուջե է «վերադարձնում» ավելի մեծ գումար, քան նախորդած 6 տարիներին միասին


 ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ 2018 թվականի բյուջեի կատարողականը կազմել է 110 տոկոս։ Ըստ այդմ, Կոմիտեն ՀՀ պետբյուջե կփոխանցի շուրջ 538 միլիոն դրամ (տե′ս գրաֆիկական պատկերը)։ Դա ավելին է, քան նախորդած վերջին 6 տարիների ընթացքում Կոմիտեից պետբյուջե փոխանցված ընդհանուր գումարը. 2012-2017 թթ. միասին՝ մոտ 492 միլիոն դրամ։

 

 

 

 Միաժամանակ, համակարգում տարվա ընթացքում կատարված գործարքներն ապահովել են ավելի քան 4 միլիարդ դրամի մուտք, և պետական տուրքի տեսքով պետբուջե է ուղղվել մոտ 984 հազար դրամ, որն ավելին է նախորդ 6 տարիների նման ցուցանիշներից, իսկ 2017-ից ավելին է 17%-ով։ 2018 թվականի ընթացքում Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակում մատուցված ծառայությունների արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 1,5 միլիարդ դրամ։