Դեպի վեր
Նորություններ

14.01.2019

«Կառավարության ձևավորումից անմիջապես հետո պատրաստ լինենք ամբողջ թափով աշխատելուն » (աշխատանքային խորհրդակցություն)


 Օրենսդրական և ենթաօրենսդրական

 Նորընտիր Ազգային ժողովում այսօր առաջին նիստն է՝ խորհրդարանական պաշտոններում ընտրությունը, իսկ շուտով կձևավորվի նաև կառավարությունը։ Սա հիշեցնելով այսօրվա խորհրդակցության մասնակիցներին, Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց ամբողջովին պաստրաստ վիճակի բերել Կոմիտեում մշակված և գործադիրին ներկայացնելիք բոլոր նախագծերը (օրենսդրական փոփոխությունների, կառավարության որոշումների, հայեցակարգերի).

 «Որպեսզի կառավարության ձևավորումից հետո շատ արագ դրանք շրջանառենք, իսկ հաստատումից հետո միանգամից ամբողջ թափով աշխատենք»։

 

 Վաղը վերջնականապես պատրաստ կլինի Կոմիտեի հնգամյա ծրագրի մանրամասն բացվածքը, իսկ հինգշաբթի երեկոյան ստորագրված պետք է լինեն Կադաստրի համակարգի բոլոր ոլորտների գործավարական կարգերը (անշարժ գույքի գրանցում, հաշվառում, արխիվ, տեղեկատվական կենտրոն, գրասենյակային աշխատանք, փաստաթղթային շրջանառություն)։ Մինչ այդ ոլորտների պատասխանատուները պետք է ոչ միայն մշակված կարգ ներկայացնեն, այլև այն աշխատակիցների կարծիքները, որոնք դրանք պետք է գործածեն։

 «Ամեն մի գործավարական կարգ պետք է լինի ոչ թե ինչ-ինչ պաշտոնյայի, աշխատակցի կամ արշխատակիցների ճաշակով, այլ ամբողջ Կոմիտեի միասնական, հստակ որոշումով»։

 

 

 Սոցցանցերով քաղաքացիներին պատասխաններին՝ արագացում

 Ֆեյսբուք սոցցանցում Կադաստրի կոմիտեի կայքէջի միջոցով քաղաքացիները ոչ միայն կարծիք ու մեկնաբանություններ են ուղարկում, այլև հարցեր։ Այն հարցերը, որոնք կադաստրի համակարգի լիազորությունների շրջանակում են, անպատասխան չեն մնում։ Որպեսզի մասնագիտական պատասխանները չուշանան կամ ավելի արագ տրվեն, իսկ հետագայում խմբավորվեն և դրանցից ձևավորվի պաշտոնական կայքէջում տեղադրվելիք՝ «Հաճախ տրվող հարցեր» բաժինը, Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այդ գործընթացում ներգրավեց Կոմիտեի ղեկավարի օգնական Կարինե Ոսկանյանին։

 

 Ո′չ մի չթույլատրված բիզնես Կադաստրի տարածքում

  Կոմիտեի ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին պատմեց, որ նախորդ ամիս  գրասենյակներ կատարած իր այցին «Արաբկիր» գրասենյակի հարևանությամբ  սուրճի ավտոմատ սարք են հայտնաբերել, և որևէ մեկը պատասխան չի ունեցել, թե դա ում տեղադրածն է, իսկ նախորդ շաբաթ նման սարք է «հայտնաբերվել» Վանաձորի գրասենյակում։

 

  «Միայն անջատելուց հետո պարզեցինք»,-ասաց Պետրոսյանն՝ ավելացնելով, որ շատ խիստ է լինելու այդ հարցում, նույնը կոչ արեց մյուսներին.

 

  «Մեր հարակից և բուն տարածքներում ոչ ոք իրավունք չունի բիզնես գործունեություն ծավալելու՝ առանց Կոմիտեի ղեկավարի իմացությանԱռհասարակ,  միայն ղեկավարի հետ համաձայնեցնելու դեպքում որևէ մեկն  իրավունք ունի նման թույլտվություն տալու, ինչ տեսակի գործունեություն էլ լինի՝ սուրճի ապարա՞տ, քսերոքս անող սա՞րք, թե մեկ այլ բան»: