Նորություններ
25.01.2019
Կոմիտեի ղեկավարը և Հայաստանում Չեխիայի դեսպանը համագործակցության նախնական շրջանակ ուրվագծեցին
Կադաստրի ոլորտում Հայաստանի և Չեխիայի հնարավոր համագործակցության և աջակցության նախնական շրջանակը հունվարի 24-ին փորձեցին ուրվագծել Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան ու ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։
Կոմիտեի ղեկավարի կարծիքով, Չեխիայի կադաստրի ծառայության փորձը ևս ուսանելի շատ բան կարող է տալ հայկական կողմին (այս պաշտոնում նշանակվելուց հետո նրա օտարերկյա առաջին այցը եղել է Պրահա, որտեղ մասնակցում էր Եվրոգեոգրաֆիկսի համաժողովին, և որտեղ ծանոթացել է այս ոլորտում Չեխիայի գործընկերներին ու նրանց աշխատանքին)։
--
Լուսանկարը՝ © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե