Դեպի վեր
Նորություններ

25.01.2019

Քաղաքացիների ընդունելության նոր կարգ է սահմանվել


 Կոմիտեում քաղաքացիների ընդունելությանը բարձրացված հարցերը մանրամասն ուսումնասիրելու և դրանց վերջնական լուծում տալու գործընթացը կանոնակարգելու համար ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով սահմանվել է ընդունելության եռաստիճան կարգ։

 

 Ինչ է նշանակում եռաստիճան

 Եթե քաղաքացին դժգոհ է ընդունելության ընթացքում հարցի լուծումից, 3-օրյա ժամկետում կարող է կրկնակի ընդունելության հերթագրվել Կոմիտեի ղեկավարի այն տեղակալի մոտ, որը համակարգում է համապատասխան ոլորտը (ընդունելությունը կազմակերպվում է մինչև 15-օրյա ժամկետում): Եթե քաղաքացին կրկին դժգոհ է, 5-օրյա ժամկետում գրավոր առարկություն է ներկայացնում և կարող է ընդունելության հերթագրվել Կոմիտեի ղեկավարի մոտ (ընդունելությունը կազմակերպվում է մինչև 30-օրյա ժամկետում): Իսկ սովորաբար ընդունելությունն իրականացնում է Կոմիտեի ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որում ընդգրկված են վարչության պետեր և ընդհանուր բաժնի պետը:

 

 Ինչպես դիմել ընդունելության համար

 Քաղաքացին ընդունելության համար նախապես հերթագրվում է Կոմիտեի ընդհանուր բաժնում՝ մինչև ուրբաթ օրը, ժամը 16:00-ն: Քաղաքացին կարող է հերթագրվել նաև հեռախոսազանգի միջոցով (ընդհանուր բաժին` 060-474222): Հերթագրման ժամանակ գրանցվում են այն քաղաքացիները, որոնք Կոմիտեում սահմանված կարգով նախապես մուտքագրված դիմում ունեն, որի պատասխանից դժգոհ են: Միևնույն քաղաքացին կրկին կարող է ընդունելության համար հերթագրվել վեց ամիս հետո:

 

 Ինչպես և երբ է կազմակերպվում ընդունելությունը

 Ընդունելությունը կազմակերպվում է յուրաքանչյուր երկուշաբթի, ժամը 16:00-18:00-ը, յուրաքանչյուր քաղաքացուն հատկացվում է առավելագույնը 15 րոպե ժամանակ: Այն քաղաքացիները, որոնք աշխատանքային օրվա ավարտի (18:00) պատճառով Ընդունելությանը չեն մասնակցել, պահպանում են իրենց առաջնահերթությունը քաղաքացիների հաջորդ ընդունելության ժամանակ՝ նախապես տեղեկացնելով Կոմիտեի ընդհանուր բաժնին: Բարձրացված հարցերին պարզաբանում է տրվում ընդունելության ընթացքում, իսկ լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման կամ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում տրվում է գրավոր պատասխան:

 

 Քաղաքացիների ընունելության կարգին ամբողջովին կարող եք ծանոթանալ այստեղ։