Դեպի վեր
Նորություններ

30.01.2019

Փետրվարի 2-ից շաբաթ օրը կաշխատի միայն Երևանի «Արաբկիր» գրասենյակը


 Կադաստրի կոմիտեի «Արաբկիր» գրասենյակը փետրվարի 2-ից կաշխատի շաբաթ օրերին նույնպես ժամը 9։00-ից 18։00-ն, առանց ընդմիջման։ Հանգստյան օրը՝ կիրակի։

 

 «Աշխատողներին՝ համարժեք վարձատրություն և փոխհատուցում, այցելուներին՝ սպասարկման և միջավայրի որակ». սա′ է մեր նշանաբանը, որը փորձում ենք կյանքի կոչել։ Շաբաթ օրվա  համար աշխատողները վարձատրվում են իրենց դրույքաչափի կրկնապատիկով։

 

 Երևանի մյուս երկու գրասենյակները՝ «Կենտրոն» և «Շենգավիթ», որոնք 2018թ. նոյեմբեր ամսից նույնպես աշխատել են շաբաթավերջին, այսուհետ չեն աշխատի շաբաթ և կիրակի օրերին։

 

 

«Արաբկիր» գրասենյակի հասցեն է՝ Երևան, Կոմիտասի 35/2։ Գրասենյակ կարող են դիմել բոլորը՝ անկախ բնակության կամ անշարժ գույքի գտնվելու վայրից։


--
Լուսանկարներում՝ «Արաբկիր» գրասենյակ, 2019թ., հունվար. © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե։