05.02.2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հերթական որակավորումն անցկացվելու է 2019 թվականի մարտի 4-ին ժամը 1000 -ին:
Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն կամ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառներից որևէ մեկում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
Դիմումը և դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներբեռնվել կոմիտեի պաշտոնական կայքից` էլեկտրոնային համակարգի միջոցով: Դիմումի ձևը տեղադրված է ստորև: Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
- բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) կամ աշխատանքային գրքույկի կամ քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենները,
- անձնագրի պատճենը,
- մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի,
- պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 900005163283):
Դիմումը և դիմումին կից փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ընդհանուր բաժնում առձեռն կամ փոստով (ք. Երևան, Արշակունյաց 7) կամ էլեկտրոնային եղանակով (info@cadastre.am)` 2019 թվականի փետրվարի 4-ից մինչև փետրվարի 18-ը:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի փետրվարի 18-ը ներառյալ:
Որակավորումն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում (Հասցե՝ ք. Երևան, Կոմիտաս 35/2, 12-րդ հարկ):
Որակավորման հարցաշարերը տեղադրված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հասցեով. https://www.cadastre.am/storage/files/pages/pg_9289261772_Harcashar-Qartez.pdf