Դեպի վեր
Նորություններ

13.02.2019

Կադաստրի կոմիտեի անելիքը, ըստ կառավարության ծրագրի


. Անշարժ գույքի գործառնությունների առցանց ավտոմատ համակարգի և տարածական տվյալների միասնական ինտեգրված կադաստրի համակարգի ներդրումը և հասանելիության ապահովումը.

Ավարտին հասցնել սեփականության իրավունքի գրանցում չունեցող պետական շենքերի, շինությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցման աշխատանքը (մինչև 2022 թ. ավարտը)։

. Ինտեգրված կադաստրի շրջանակում՝ ավտոմոբիլային ճանապարհների պետական գրանցում, պետական գույքի հաշվառման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրում, որը հասանելի կլինի հանրությանը և կիրառելի՝ բոլոր պետական մարմինների համար։

 

Պետական բոլոր մարմինների անելիքը, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեի

. Կառավարման արդյունավետության բարձրացում։

. Շահերի բախման բացառում, արժանիքների հիման վրա աշխատանքի ընդունում։

. Պետական ռեսուրսների արդյունավետ, օգտավետ և խնայողաբար կառավարում։

. Չօգտագործվող անշարժ և շարժական գույքի միասնական հաշվառում և հետագա արդյունավետ տնօրինում։

. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ամբողջական համակարգի ներդրում։

. Պետության մատուցած ծառայությունների որակի արդիականացում, ավտոմատացում և թվայնացում, որի միջոցով՝ քաղաքացի-պետություն շփման հնարավորինս սահմանափակում։