Դեպի վեր
Նորություններ

13.02.2019

Կոմիտեի ղեկավարն ընդունեց Գերմանիայի դեսպանին


 Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին ՀՀ անշարժ գույքի կադասատրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այսօր պատմեց իր պաշտոնավարման ամիսներին համակարգում արված փոփոխություների, ինչպես նաև իրագործելիք ծրագրերի մասին ( ինտեգրված կադաստրի ներդրում, հասցեների միասնական ռեգիստրի ու ռեեստրի ստեղծում, ՀՀ հողային օրենսգրքում ծավալուն փոփոխություններ)։ Կոմիտեի ղեկավարը պատմեց նաև, թե փոխգործակցության և աջակցության նախնական ինչ պայմանավորվածությունների շրջանակ արդեն իսկ կա տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ։ Գերմանիայի հետ հնարավոր համագործակցության, Եվրամիության ծրագրային աջակցության շրջանակը ևս կուրվագծվի։