Դեպի վեր
Նորություններ

18.02.2019

Եթե առաջարկություններ չլինեն, ղեկավարությունն ինքը կորոշի, թե որտեղ ինչ բարեփոխում է լինելու (աշխատանքային խորհրդակցություն)


 

 Կադաստրի համակարգում գործող ստորաբաժանումների ղեկավարների և տեղակալների հետ այս շաբաթվա հանդիպումներին Կոմիտեի ղեկավարութունը կքննարկի նաև աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվելիք բարեփոխումների հարցը։ Շաբաթ օրն, ամենայն հավանականությամբ, նույն հարցը համատեղ կքննարկի Կոմիտեի ղեկավարությունը։ Իսկ դրանից հետո, այսինքն, հաջորդ շաբաթվա ընթացքում համակարգի բոլոր օղակների (վարչությունների, բաժինների և ստորաբաժանումների) ղեկավարները պետք է գրավոր ներկայացնեն, թե աշխատանքի արդյունավետության բարձրացման ինչ լուծումներ են առաջարկում (դրանք «Մալբրի» համակարգով պետք է հասցեագրել գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանին և ղեկավարի օգնական Կարինե Ոսկանյանին)։

 Այսօրվա խորհրդակցությանը Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ասաց, որ առաջարկությունները կարող են վերաբերել, օրինակ, տվյալ վարչություններում այժմ գործող բաժինների կամ նրանց գործառույթների վերանայմանը, ստորաբաժանման անվանումը փոփոխելուն, աշխատողներին պահելու նպատակահարմարությանը և այլն.

 «Եթե չլինեն առաջարկություններ կամ ուղղակի «ջուր» լինեն, դա մեզ կտա ազատություն՝ միանձնյա կամ չորսանձնյա որոշելու, թե ինչ բարեփոխումներ ենք իրականացնելու։Այսինքն, ձեր առաջարկություններից է կախված, թե ինչ զարգացումներ են լինելու ձեր ղեկավարած ստորաբաժանումում»։