Դեպի վեր
Նորություններ

21.02.2019

Մեկնարկել է ռեգիստրի գործի երկրորդ դասընթացը


 Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի ուսումնամեթոդական կենտրոնում օրերս մեկնարկեց անշարժ գույքի ռեգիստրի պատրաստման դասընթացն աշխատակիցների, ինչպես նաև համակարգում չաշխատող անձանց համար (սա երկրորդ այսպիսի դասընթացն է, առաջինը կազմակերպվել էր 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին):

 

 29 մասնակիցներից 24-ը մեր համակարգի աշխատակիցներ են, 5-ը՝ դրսից։ Դասընթացը կտևի մեկուկես ամիս, որի ավարտից հետո ցանկացողները կհանձնեն քննություն և կստանան հավաստագրեր։