Դեպի վեր
Նորություններ

21.02.2019

Կաուրու Ցուդան ներկայացրեց ՃՄՀԳ (JICA) երկրատարածական տվյալների ծրագիրը


 

 Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության երկրատարածական տվյալների փորձագետ Կաուրու Ցուդան Կադաստրի կոմիտեում քիչ առաջ ներկայացրեց իր գործակալության (JICA) երկրատարածական տվյալների ծրագիրը, որը մշակված է հետխորհրդային և Բալկանյան երկրների համար։

 

 

 ՀՀ անշարժ գույքի Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ճապոնացի փորձագետին պատմեց առաջիկա անելիքի մասին. ինտեգրված կադաստրի և հասցեների միասնական ռեգիստրի ներդրում, ամբողջ Հանրապետության տարածքի օդալուսանկարահանում։

 Հանդիպմանը ներկա էին նաև Կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Ստեփանյանը, Կոմիտեի միջազգային կապերի բաժնի պետ Գոհարինե Ավետյանը։