Դեպի վեր
Նորություններ

22.02.2019

Կոմիտեի ղեկավարն ընդունեց ԱՄՀ-ի ներկայացուցիչներին


 

 

 Արժույթի միջազգային հիմնադրամի ավագ տնտեսագետներ ՍեոՀյուն Յունի (SeokHyun Yoon) և Յուան Քսիայի (Yuan Xiao) հետ հանդիպմանն այսօր Հայաստանի անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց Երևանում և Հայաստանի մարզերում կադաստրային գոտևորման նոր քարտեզները, ծրագրերը, իրավական ակտերի նախագծերը, ինչպես նաև՝ թե ինչ արդյունքներ են ակնկալվում դրանց ընդունումից։