Դեպի վեր
Նորություններ

26.02.2019

Կոմիտեի ղեկավարի տեղակալ նշանակվեց Արայիկ Սահակյանը


 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 26-ի որոշմամբ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արայիկ Սահակյանը։

 

 49-ամյա Սահակյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, աուդիտոր։ Աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում, Սպիտակի քաղխորհրդի գործկոմի կապիտալ շինարարության բաժնում, «ուրբանլաբ» սոցիալ-մշակութային հիմնադրամում, կառուցապատող «Ականաթ» և շինարարական-նախագծային «Անուր» ընկերություններում, «Բրիտանիա քոութինգ ընդ քեմիքլ» ընկերության ֆինանսական տնօրենն է եղել…

  2003 թվականից մինչ օրս դասավանդում է Երևանի «Հայբուսակ» ինստիտուտում։

 Ամուսնացած է, ունի 2 զավակ։