Դեպի վեր
Նորություններ

27.02.2019

Հողային ռեսուրսների վարման աշխատանքային խմբի նիստին Ժնևում Հայաստանը ներկայացնում է Սարհատ Պետրոսյանը


 Փետրվարի 27-ին Ժնևում բացված՝ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Բնակարանային և հողային կառավարման կոմիտեի հողային ռեսուրսների վարման աշխատանքային խմբի երկօրյա նիստում Հայաստանը ներկայացնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

 

 Քննարկման հիմնական թեմաներից է, թե ինչպես կարող են նոր տեխնոլոգիաները, հատկապես՝ թվային, կրճատել պետական ծառայությունների ծախսերը, մեծացնել կարողություններն ու բարձրացնել հավաստիությունը։ Քննարկումների ընթացքում կհաստատվի նաեւ 2020-2021 թվականների աշխատանքի ծրագիրը, կգնահատվեն հողերի կառավարման ոլորտի կարիքներն ու գերակայությունները՝ ըստ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի 2030 թվականի օրակարգի ու Նոր քաղաքային օրակարգի։  

 

 ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) 56 անդամ երկիր ունի (այդ թվում՝ Հայաստանը) և ավելի քան 70 մասնակից մասնագիտական միջազգային կազմակերպություն: