Դեպի վեր
Նորություններ

27.02.2019

Նոր տեղակալը ևս ծանոթացավ հետազոտողների թիմի աշխատանքին


 Տարածագնահատման գոտիները հետազոտող մեր թիմի աշխատանքին փետրվարի 27-ին ծանոթացավ նաև Կոմիտեի ղեկավարի նորանշանակ տեղակալ Արայիկ Սահակյանը։ Թիմի ղեկավար Գագիկ Ասրյանի, միջազգային հետազոտողներ Արտաշես Կարապետյանի և Արմեն Առաքելյանի հետ ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունների հարցը քննարկեցին Կոմիտեի համապատասխան վարչությունների և բաժինների ղեկավարները, «Գեոդեզիա, քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Ստեփանյանը։

 

 

 Կառավարության հանձնարարությամբ թիմը մշակում է նաև անշարժ գույքի միասնական գնահատման բանաձևը, որը խիստ կարևոր հաշվարկ է գույքահարկի չափագոյացման համար։