Դեպի վեր
Նորություններ

26.02.2019

Հրապարակվել են Կադաստրի կոմիտեի աշխատակիցների պարգևատրման ցանկերը


 Կոմիտեի պաշտոնական կայքէջում տեղադրվել են համակարգի աշխատակիցների (իրենց համաձայնությամբ) 2018 թվականի դեկտեմբերի, 2019 թվականի հունվար-փետրվար ժամանակահատվածի պարգևատրման ցանկերը և հայտարարատու աշխատակիցների 2018 թվականին ստացած եկամուտների վերաբերյալ տեղեկանքը։

 Ցանկերը հրապարակելու հանձնարարականը վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է։ Պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին հանձնարարականը փոխանցելիս վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ յուրաքանչյուր մարմին մինչև փետրվարի 26-ի աշխատանքային օրվա ավարտն իր կայքէջում պետք է հրապարակի հայտարարատու չհանդիսացող աշխատողների պարգևատրման վերաբերյալ տեղեկությունը (առաջնորդվելով աշխատողների կամահայտնությամբ) և հայտարարատու հանդիսացող աշխատողների վերաբերյալ տեղեկությունը (միայն այն ծավալով, որը թույլ է տալիս «Հանրային ծառայության մասին» օրենքը):