Դեպի վեր
Նորություններ

11.03.2019

Արտակ Փիլոյանը նշանակվել է գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ


 Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետի թափուր պաշտոնը կզբաղեցնի  ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 34-ամյա գիտնական-հետազոտող Արտակ Փիլոյանը։ Թեկնածուկան թեզը Փիլոյանը 2018 թվականին պաշտպանել է Երևանի պետական համալսարանում՝ ասպիրանտուրան համատեղելով Բռնոյի (Չեխիա) Մասարիկի համալսարանում։ Տպագրված բազմաթիվ գիտական հոդվածներ ունի միջազգային հեղինակավոր ամսագրերում։

 Դասավանդած թեմաները՝ Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր, Գեոտվյալների հենքեր, Քարտեզների ձևավորում ArcGIS-ում, Գեոտեղեկատվական տեխնոլոգիաները սպասարկման և զբոսաշրջության ոլորտներում։

 Ամուսնացած է, ունի դուստր։