Դեպի վեր
Նորություններ

15.03.2019

Հայ-չինական համագործակցության ուղիներ՝ կադաստրի ոլորտում


 Հայաստանում Չինաստանի դեսպանությունը Կադաստրի կոմիտեից առաջիկա օրերին կստանա փոխհամագործակցության նախնական պայմանավորվածությունների մասին գրությունը.

 «Եվ Դուք կտեսնեք, որ մեզ հետ աշխատելը հեշտ է և արդյունավետ»,-դեսպան Թիան Էրլունի և դեսպանոթյան կցորդ Ցզո Սյանի հետ Կոմիտեում այսօրվա հանդիպման ավարտին ասաց Սարհատ Պետրոսյանը։

 «Լավ սկիզբը շատ կարևոր է»,- պատասխանեց արտակարգ և լիազոր դեսպանը, որը ժամանակին եղել է Մաանյշանի փոխքաղաքապետը և դրանով ևս առնչվել է «կադաստրային» խնդիրներին։

 Աշխարհի երկրորդ տնտեսության ներկայացուցչի հետ Կոմիտեի ղեկավարի առաջին հանդիպումն ավելի շատ քաղաքավարական և ճանաչողական նպատակ ուներ, որում նաև հստակվեց համագործակցության նախնական պատկերը։ Պետրոսյանը ներկայացրեց Կոմիտեում վերջին 7 ամիսներին իրականացված և իրականացվելիք մեծ բարեփոխումները և դրանց լույսի ներքո՝ Չինաստանի հետ հնարավոր համագործակցության եզրերը։ Մասնագետների փոխանակումից, հայաստանցիների՝ Չինաստանում վերապատրաստումից զատ, դառնալ Չինաստանի նախաձեռնած «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի…» (Silk Road Economic Belt and the 21st-century Maritime Silk Road) ծրագրի Big Data Alliance-ի անդամ, ինչը փոխշահավետ կլինի բոլորի համար, որովհետև Հայաստանը շուտով օդալուսանկարահանմամբ երկրատեղեկատվական ճշգրիտ տվյալներ կունենա.  

 «Ես մեր կառավարության իմ գործընկերներին միշտ ասում եմ՝ մինչև չիմանանք, թե ինչ կա մեր երկրում, չենք կարող կառավարել»։