Դեպի վեր
Նորություններ

19.03.2019

Կոմիտեի ղեկավարն ընդունեց Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատարին


 Չնայած դժվար է հաշվարկել, թե Հայաստանի կադաստրի կոմիտեում սկսված բարեփոխումները կոնկրետ որքան օգուտ են բերելու երկրի տնտեսությանը, բայց մի բան Սարհատ Պետրոսյանը հաստատ գիտի՝ դրանք բարենպաստ ազդեցություն ունենալու են տնտեսության վրա։

 

 Այս համոզմունքը Կոմիտեի ղեկավարն այսօր փոխանցեց Հայաստանում Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզոլդա Բրիչկովսկիին։ Ճանաչողական առաջին հանդիպմանը հյուրին ներկայացվեցին «հայկական կադաստրի» գործառույթներն ու մեծ բարեփոխումները՝ Ինտեգրված կադաստրի ստեղծումից մինչև «անթուղթ կադաստրին» անցումը։

 Ընդհանուր խնդիրներ երկու երկրների այս ոլոտներում կան, ինչպես ասվեց՝ «չէ՞ որ նույն տեղից ենք սկսել»։ Իսկ լիտվացի գործընկերների փորձին ծանոթանալու նպատակով Հայաստանի կադաստրի կոմիտեի ղեկավարությունը կմեկնի Վիլնյուս. նախնական պայմանավորվածությամբ՝ այս տարվա երկրորդ կեսին։