Դեպի վեր
Նորություններ

20.03.2019

Շաբաթօրյակին Կոմիտեն կմասնակցի «Կարմիր բլուրում» և «Կոմիտաս» զբոսայգում


 Կադաստրի կոմիտեի 50 աշխատակիցներ մարտի 23-ին Համապետական շաբաթօրյակին  կմասնակցեն «Կարմիր բլուր» հնավայրում,  մյուսները՝ Կոմիտասի անվան զբոսայգում, որտեղ կազմակերպվելու է նաև ծառատունկ։

 Որևէ հնավայրում և հատկապես «Կարմիր բլուրի» տարածքում այդ օրը մաքրման աշխատանք տանելու նախաձեռնությունը Կոմիտեինն է, ինչին համաձայնել են թե′ Երևանի քաղաքապետարանում, թե′ «Էրեբունի» թանգարանում, որի մասնաճյուղն է այս հնավայրը։

 Կազմակերպական աջակիցը Կոմիտեի արհմիությունն է։

 Կադաստրի երևանյան ստորաբաժանումների և գրասենյակների աշխատակիցները կբարեկարգեն իրենց զբաղեցրած շենքերի շրջակա տարածքները, իսկ ոչ երևանյան ստորաբաժանումներն ու գրասենյակները շաբաթօրյակին և ծառատունկին կմասնակցեն ըստ իրենց համայնքներում մշակված ծրագրերի։

 Միաժամանակ, Երևանի «Արաբկիր» գրասենյակը շաբաթ օրը կսպասարկի այցելուներին (ինչպես միշտ, ժամը 9։00-ից 18։00-ն՝ առանց ընդմիջման)։