Դեպի վեր
Նորություններ

22.03.2019

Կոմիտեի ղեկավարն ընդունեց Ճապոնիայի դեսպանին


Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց համակարգում սկսված բարեփոխումներն ու նոր ծրագրերը։

Արտակարգ և լիազոր դեսպանի առաջին այցին ուրվագծվեցին հնարավոր համագործակցության հեռանկարները։ Բարձր գնահատելով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) աջակցությունը հայաստանյան տարբեր ծրագրերի, Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ JICA-ի փորձագետների օգնությունն ուսանելի կարող է լինել նաև Կոմիտեի որոշակի նախաձեռնությունների համար։