Դեպի վեր
Նորություններ

27.03.2019

Կոմիտեի ղեկավարը Doing Business-2020-ի շրջանակում հանդիպեց իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչներին


 Հայաստանյան իրավաբանական Avenue Consulting Group, Legelata և BDO Armenia ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սարհատ Պետրոսյանն մարտի 26-ին պատմեց, թե ինչ բարեփոխումներ է նախաձեռնել Կադաստրի կոմիտեն՝ Doing Business-2020 զեկույցի գործողությունների ծրագրով կադաստրի համակարգին վերաբերող 6 կետերի շուրջ (անշարժ գույքի՝ նոտարական վավերացում չպահանջող գրանցումից մինչև առանց կնիքի վավերացում ու անթուղթ կադաստր)։ Կոմիտեն ակնկալում է հենց այս իրավաբանների խորհուրդները, քանի որ նրանք այս ծրագրի հետ աշխատանքի երկարամյա փորձ ունեն։

 

 «Իսկ հոկտեմբեր ամսին, երբ արդեն ներկայացված լինեն զեկույցի հաշվետվությունները, մեկ անգամ էլ հավաքվենք, հասկանանք, թե որն է լինելու մեր հաջորդ տարվա «տնային աշխատանքը»»,- ասաց Կոմիտեի ղեկավարը։

 Նույն զեկույցի բարձր գնահատականներն ապահովելու, այսինքն, համակարգի բարեփոխումները լավագույնս իրականացնելու նպատակով, նախորդ շաբաթ Պետրոսյանը հանդիպման էր հրավիրել Հայաստանում կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների ղեկավարներին