Դեպի վեր
Նորություններ

28.03.2019

Նոր կադաստրի նոր իմիջը. Կոմիտեն ձեռք է բերել երկու նոր ավտոմեքենա և դրանք ձևավորել Կադաստրի նոր տարբերանշանով


 Հատուկ Կադաստրի կոմիտեի համար ձեռք բերված և ձևավորված (հեղինակ՝ Braind ընկերություն) երկու նոր «Ռենո» ավտոմեքենաները մարտի 27-ի կեսօրին հասան Կոմիտեի գլխավոր շենք։

 Մեքենաները փաստաթղթեր և գրենական պիտույք կտեղափոխեն մարզային գրասենյակներ՝ բոլորի աչքին սովոր դարձնելով ամբողջ համակարգի խնամված, մտերմիկ ու հաճելի նոր իմիջը։ 

 

 Դիմավորողների հնչեցրած «Բարո′վ վարեք» մաղթանքն առայժմ հասցեատեր չունի։ Չնայած Կոմիտեի բոլոր վարորդներն էլ ցանկանում են վարել այդ մեքենաները, բայց ընտրությունը դեռևս չի կայացել։